«Նա մեկ հարվածով ոչնչացրեց հակաքարոզչական ամբողջ միֆը». Վահրամ Թոքմաջյան
![]() 440 Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 14:05 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պապիի տեքստի մասին համառոտ. հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը՝ քոչարյանասերժական միջոցներն ուղիղ հարված չէին հասցնում նրան: Նրանց կարծիքով, կրկնում եմ՝ նրանց կարծիքով, հասարակության հավաքական հիշողության մեջ արդեն արմատավորել էին Տեր-Պետրոսյանի բացասական, մութ ու ցրտի պատասխանատու, թալանի ջատագով և այլ ծանր հանցագործություններ մարմնավորող կերպարը: Այդ նույն ասպեկտից ելնելով՝ շատ ավելի հեշտ է խաղալ հասարակության անգետ, չգիտակցված ու հուզական լարերի վրա՝ Տեր-Պետրոսյանին թիրախավորելով, հարվածել ներկայիս կառավարությանը: Արդյունքում ինչ պարզվեց: Սովորաբար, վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս նախագահը, բայց այս դեպքում, ճիշտ դուրս եկա նաև ես: Դեռևս 2016-ի հուլիսյան ապստամբության ժամանակ, պնդել էի, որ չարժի քաղաքական դիվիդենտներ շահել Տեր-Պետրոսյանի հաշվին, նա մեկ հոդվածով կոչնչացնի ցանկացածին: Հիմա ստացանք այդ պատկերը: Նա մեկ հարվածով ոչնչացրեց ամբողջ հակաքարոզչական, կեղտոտ փողերով ֆինանսավորվող միֆը: Իսկ իշխանության փիառ տեխնոլոգներին, տարբեր կառույցների ղեկավարներին, մեդիա ու քարոզչական անվտանգության մասնագետներին խորհուրդ կտամ, Թորոսյան Արսենի աչքից հեռու խորը ծխել և մտածել իրենց հետագա պաշտոնավարման մասին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
