Դավիթ Բաբայանը ստեղծում է քաղաքական նոր ուժ՝ մասնակցություն ունենալով ԱՀ ԱԺ ընտրություններին
![]() 2214 Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 14:30 Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ, սիրելի՛ արցախցիներ, մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս և ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման և պաշտպանության գործին: Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաև հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից: Երկար մտորումներից հետո, ինչպես նաև քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի և անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները: Միևնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման և զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ և մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում: Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020-ի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու և Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի: Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն և արհեստավարժորեն դիմակայելը: Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը և ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են: Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը: Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք և որևէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարուկության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է: Հարգելի՛ հայրենակիցներ, ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ և կառուցողական քննարկումներ»: |

«Նիկոլ Փաշինյանը երկքաղաքացիների դեմ օրենքի խստացմանը դեմ էր». Տիգրան Դավուդյան
8001:00
«Իր մակարդակի հանցագործներին լցրել է փողոցները, սադրում է, որ քաոս ստեղծի». Անի Գևորգյան
14100:06
«Ինչո՞ւ հանձնեցիք Տիգրանաշենը»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
318Երեկ, 17:48
«Հայաստանի Սահմանադրության մեկնաբանությամբ զբաղվում է Ալիևը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
210Երեկ, 17:42
«Ես չեմ զոհվել ու չեմ մտածում արտագաղթելու մասին․ նոր տուն եմ կառուցում՝ 4-րդ անգամ»․ Լյոկա (տեսանյութ)
229Երեկ, 17:18
«Իրենք միշտ խոսում են մահերից, արյուն են բերում մեր երկրին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
145Երեկ, 17:00
«Իրանը վերականգնում է իր զինված ուժերը շատ ավելի արագ, քան ԱՄՆ-ն սպասում էր»․ #CNN
340Երեկ, 16:44
«Ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի Ալավերդու գրասենյակի պատասխանատուն և այլ անձինք»․ ՔԿ (տեսանյութ)
206Երեկ, 16:06
