«Մեզ միշտ կասկածելու են «դավաճանության» մեջ ու պարբերաբար ազդակներ են ուղարկելու». Բորիս Նավասարդյան
![]() 413 Շաբաթ, 02 մարտի, 2019 թ., 23:10 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չեմ ուզում ասել, որ այսօրվա Ռուսաստանի հետ հարաբերություններում չի կարելի ավելի արդյունավետ քաղաքականություն իրականացնել, կամ հնարավոր չէ այնտեղ որոշ չափով նվազեցնել Հայաստանի մասին բացասական տեղեկությունների տարածումը: Բայց ձեռք բերել Մոսկվայի համար միանշանակ վստահելի գործընկերոչ համբավը, կամ առավել ևս նրան դարձնել Երևանի վստահելի գործընկեր՝ հնարավոր է միայն պետական ինքնությունից լիովին հրաժարվելու միջոցով: Թեպետ դա էլ դեռ երաշխիք չէ: Մեզ միշտ կասկածելու են «դավաճանության» մեջ ու պարբերաբար ազդակներ են ուղարկելու, որ մենք ազգային շահեր ունենալու իրավունք չունենք: Ուրեմն ավելի սառնասիրտ է պետք լինել, ամեն մի «ոչ֊գործընկերային» դրսևորումից խուճապի մեջ չընկնել, արճանապատիվ ու քաղաքակիրթ ձևով արձագանքել, չակընկալելով որ այնտեղ անպայման պիտի հետևություններ արվեն: Միևնույն ժամանակ պետք չէ վախենալ, որ այդպիսի պատասխանից հարաբերություններում ինչ֊որ բան էականորեն դեպի վատն է փոխվելու: Ու ամենակարևորը՝ պահպանելով երկկողմանի (այդ բառը շեշտում եմ) բոլոր պարտավորությունները, անշեղորեն անել այն, ինչ բխում է պետության շահերից և մեր հասարակության դրվածքից: Իրենց թոք֊շոուները և այլ նմանատիպ հարթակները բոլորովին պետք չէ որպես կողմնորոշիչ գործոն դիտարկել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
