«Պահանջում եմ ներկայացնել Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանկը». Էդուարդ Շարմազանով
![]() 444 Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 16:40 ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կախարդական փայտիկը վերջնականապես լքել է Փաշինյանին... Երկու օրից լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը: Փորձենք փաստերով համադրել՝ ինչ է խոստացել և ինչ է իրականացրել այս 10 ամսում: 10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ: Այդ ամենին էլ հասնելու էր կախարդական փայտիկով: 10 ամիս անց արձանագրում ենք... Ոչ միայն թռիչքային զարգացում չկա, այլ տնտեսությունը գահավիժում է: Մարդկանց աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլ հազավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից: Մեծ-մեծ խոսում ու ներդրումային բում էր խոստանում Փաշինյանը: Ո՞ւր են էդ խոստացված ներդրումներդ: Էլի չկա: Կարմիր գծերի և տեսախցիկների մասին արդեն մոռացել է: Եվ սա Փաշինյանի չիրականացրած խոստումների շարքի ընդամենը մի փոքր հատվածն է: Փոխարենը՝ կտրուկ ավելացել են Փաշինյանի աննպատակ և անարդյունավետ վոյաժներն ու նրա ռեժիմի կողմից բեմադրված անհաջող տեսարանները: Տեսարաններով ժողովրդին չեն կերակրում: Իսկ խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է: Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը: Կառավարությունում տիրում է անգործություն, իսկ Ազգային ժողովում դեռ չեն գիտակցում, որ կառավարության կցորդները չեն: Հ.Գ. Պահանջում եմ ներկայացնել Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանկը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
