Երևանի «կամ-կամ»-ը Բաքվին. վախենալ պետք չէ. «Ժամանակ»
![]() 379 Ուրբաթ, 08 մարտի, 2019 թ., 09:55 «Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, իսկ դրանք չեն կատարվում, որովհետև դեմ է Ադրբեջանը: Հարցին, թե այդ դեպքում Հայաստանն ինչու է խոսում և հանդիպումների գնում, եթե Բաքուն չի կատարել պայմանավորվածությունները, Քոչարյանը պատասխանել է, որ ցանկացած հանդիպում լավ է, քան ռազմական գործողությունը: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը շոշափվում է վաղուց: Ընդ որում, այստեղ օրակարգային դասավորության խաթարումներ նկատվել են ոչ թե թավշյա հեղափոխությունից հետո, այլ դեռևս հենց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո: Մյուս կողմից, այս մասով հիմքեր կան իրավիճակը գնահատելու նաև հակառակ կողմից՝ մեխանիզմները դե յուրե ամրագրված չեն, քանի որ դեմ է Ադրբեջանը, սակայն դե ֆակտո դրանք գործում են հայկական առաջնագծի տեխնիկական հագեցման շնորհիվ, որով էապես բարձրացել է Հայաստանի թե՛ հետախուզական կարողությունների մակարդակը, թե՛ կանխարգելիչ գործողությունների: Մնում է հարցի քաղաքական կողմը՝ շարունակվո՞ւմ է ճնշումը Ադրբեջանի վրա այդ թեմայով, իրավականորեն մեխանիզմներն ամրագրելու համար, թե ոչ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
