«Կա՛մ Փաշինյանը պետք է հրաժարվի իր իսկ հռչակած արդարացի նպատակադրումից, կա՛մ բանակցային գործընթացին մասնակցությունից». Արման Բաբաջանյան
![]() 377 Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 18:50 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում մանրամասն անդրադառնալով բանակցային գործընթացին՝ հանդես են եկել մեզ համար մտահոգիչ ձևակերպումներով։ Մասնավորապես, համանախագահների հայտարարության մեջ նշված է. «...Միևնույն ժամանակ համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման խիստ անհրաժեշտությունը: Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»։ Ակնհայտ է, որ հայտարարության այս հատվածը գրեթե ուղիղ պատասխանն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու մասին հայտարարությանը։ Դիվանագիտությունը, սակայն, ծայրահեղություններ չի սիրում, և մեր արտաքին քաղաքականությունն իրականացնողները պետք է կարողանան գտնել միջանկյալ տարբերակ՝ ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար։ Անթույլատրելի է հրաժարումը ինչպես բանակցային գործընթացից, այնպես էլ Արցախը բանակցային կողմ դարձնելու արդարացի պահանջից։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, ի տարբերություն նման ձևաչափի նախկին փաստաթղթերի, նաև բավական մանրամասն ներկայացված են բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները, որոնք ըստ էության Մադրիդյան տարբերակի բաղադրիչներն են։ Ուշագրավ են ոչ այնքան այդ սկզբունքները, որքան համանախագահների հայտարարության մեջ դրանց հիշատակումն ինքնին։ Այս սկզբունքների ներկայացումը որոշակիորեն հակասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանությունը չի կիսում նախկին և ոչ մի իշխանության մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կարծես յուրատեսակ հիշեցում է, որ բանակցություններն այդուհանդերձ ընթանում են նշված սկզբունքների շրջանակում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
