«Սիրիա պատգամավորների խումբ գործուղելու իմ առաջարկությունը մերժվեց». Արման Բաբաջանյան
![]() 482 Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 15:05 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների դռնփակ նիստում, մերժվեց Սիրիա պատգամավորների խումբ գործուղելու իմ առաջարկությունը։ Քանի որ նիստը դռնփակ էր, չեմ մանրամասնում առաջարկությունը մերժելու հիմնավորումները։ Պարզապես ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Սիրիա ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած խումբ գործուղելու իմ առաջարկության հիմքում ընկած էին մի կողմից՝ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող մեր խմբի անդամների կեցության պայմաններին ծանոթանալու, մյուս կողմից՝ այդ առաքելության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը մեծացնելու նպատակադրումները։ Սիրիա հայկական զորախումբ գործուղելու ողջ գործընթացում Ազգային ժողովը որևէ դերակատարում ու մասնակցություն չի ունեցել։ Այս կարևորագույն հարցի հետ կապված շրջանցվել ու անտեսվել է գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող խորհրդարանը, ինչը կարող էր մասամբ փոխհատուցվել Սիրիա պատգամավորական խումբ գործուղելու նախաձեռնությամբ։ Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականության համար չափազանց կարևոր ու զգայուն այս հարցը՝ խորհրդարանական տարբեր գործիքների (լսումներ, համապատասխան պետական ատյանների ներկայացուցիչների հաշվետվություններ) միջոցով փորձելով փոխհատուցել Ազգային ժողովին այս գործընթացից մեկուսացնելու անթույլատրելի բացթողումը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
