«Արցախի խնդրով Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում չեն կարող արդյունք տալ»․ Ոսկան Սարգսյան
![]() 376 Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 18:20 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի խնդրով Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում չեն կարող արդյունք տալ: Սակայն բանակցություններից հրաժարվելը կնշանակի պատերազմել: Միջնորդների՝ ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներն իրար հակասում են, պարզ չեն փախստականների վերադարձի, Արցախի միջանկյալ կարգավիճակի և ազատ կամարտահայտման պայմանները: Մի խոսքով՝ սատանան մանրամասների մեջ է, մանավանդ, որ կողմերի մեջ վստահության նշույլ չկա: Բանակցությունները պետք է օգտագործել ժամանակ շահելու, Հայաստանը և Արցախն տնտեսապես և քաղաքականապես ուժեղացնելու համար: Ամեն պահ իրավիճակ կարող է փոխվել, Ադրբեջանին սոցիալական, քաղաքական ցնցումներ են սպասվում: Այդ պատճառով Իլհամ Ալիևը կարող է նախահարձակ լինել, որպեսզի իր երկրի բնակչության ուշադրությունը շեղի երկրում առկա խնդիրներից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
