Շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Վերջ տվեք այս հերթական տխմարությանը». Արմեն Աղայան

«Վերջ տվեք այս հերթական տխմարությանը». Արմեն Աղայան
27
Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 20:10

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջ տվեք այս հերթական տխմարությանը։ Ի՞նչ ռազմաքաղաքական դաշինք Արցախի հետ։ Ո՞նց է հնարավոր ռազմաքաղաքական դաշինք կնքել սեփական մարզի, այնտեղ բնակվող սեփական քաղաքացիների, սեփական բանակի մի կառուցվածքային մասի, քո բյուջեից աշխատավարձ ստացող պաշտոնյաների հետ։ Ասենք՝ կնքեցիք՝ ո՞վ է դրան բանի տեղ դնելու։ Որքան էլ խուսափեք, միևնույն է, միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետությունն է պարտավոր ի լուր աշխարհի հայտարարել, որ հրաժարվում է Մադրիդյան ու կարգավորման բոլոր մյուս սկզբունքներից, որոնք ենթադրում են հայրենի տարածքների հանձնում անգամ կարգավիճակի և անվտանգության դիմաց, որ դրանք հազիվ կեսն են այն տարածքների, որ խորհրդային ժամանակներում ապօրինաբար կցվել են Ադրբեջանին ու հայաթափվել, և որոնք Հայաստանը հավակնում է վերադարձնել։ Սուտ է, որ արցախցիներին Նիկոլը չի ներկայացնում ու այդ պատճառով է անհրաժեշտ Ստեփանակերտի առանձին մասնակցությունը։ Բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, իսկ Նիկոլը՝ ՀՀ վարչապետ։ Իսկ որ նրանք ՀՀ ընտրություններին միայն Երևանում կամ այլ մարզում գրանցվելուց հետո կարող են մասնակցել, իսկ իրենց բնակության վայրերում ընտրելու հնարավորությունից զրկված են, դա Հայաստանի տականք ղեկավարության հանցանքն է, որին ցավոք Նիկոլն էլ միացավ վերջին ընտրության ժամանակ Արցախում տեղամասեր չբացելով։ Չեք փոխի այս լտպ-ական տխմար մոտեցումը, կշարունակեք մանկամիտ խաղերով պատասխաատվությունից խուսափելու և այն Ստեփանակերտի վրա գցելու փորձերը, բանակցելիս կշարունակեք հանցագործի պես արդարանալ սեփական հայրենիքն ազատագրելու համար, ուրեմն դուք Հայ Ազգին չեք ներկայացնում ու կարճ ժամանակ անց այնքան սխալներ կգործեք, որ Սերժիկի պես կմերժվեք։ Գրածս հավասարապես վերաբերում է՝
- Նիկոլին, նրա կառավարությանը, խորհրդատուների թիմին, ՔՊ-ին,
- խորհրդարանական և արտախորհրդարանական կեղծ ընդդիմությանը և բոլոր ասելիք չունեցող քաղաքական միավորներին, որոնք, նման գաղափարներ շրջանառելով, փորձում են օրիգինալ երևալ,
- Դաշնակցությանը, որը որպես 90-ականների գլխավոր ազգային ընդդիմադիր ուժ և Սփյուռքում ազդեցիկ կառույց առանձնահատուկ պատասխանատվություն է կրում լևոնական այս մարտավարության ընդունման և այսօր էլ տիրաժավորման համար։
- վերջին հերթին սա վերաբերվում է նախկին սև հողատու տականքին, որն այսօր Արցախը փորձում է շահարկել իր ռևանշիզմի համար»։