«Որտեղի՞ց Ադրբեջանին այդ իրավունքը». Միքայել Նահապետյան
![]() 607 Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 04:15 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պաշտոնական Բաքուն, ավելի քան քսանհինգ տարի, հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն, կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության», Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև։ Բաքուն գործնականում ակնարկում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս օրինական ուժ կիրառելու» իրավունքի մասին։ Իհարկե, այդպիսի իրավունք կա (դեռ մի կողմ թողնենք, որ ՄԱԿ ԱԽ-ն նաև ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը բացառելու մասին էլ մի քանի լավ խոսք ունի): Որտեղի՞ց Ադրբեջանին այդ իրավունքը։ Սովետի փլուզումից հետո, որպեսզի միջազգային հանրությունը չմտնի մատի ու մատանում արանքը, չխառնվի էնտեղ, որտեղ խառնվելու իրավունք չունի՝ սկզբունք հռչակեց, որ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանները կճանաչեն միայն այն դեպքում, երբ դրանք իրար ճանաչեն։ Ասել կուզի, եթե մենք ու Ադրբեջանը վեճ ունենք՝ երկիրը ճանաչում են, սահմանների հարցը հետաձգում են մինչև մենք իրար հետ համաձայնության գանք։ Հիմա ո՞նց ստացվեց, որ ամբողջ աշխարհը հստակ դիրքորոշում ձևավորեց առ այն, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Ղարաբաղը։ Հեռավոր 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում Հայաստանն ստորագրել է ԱՊՀ-ին միանալու արձանագրությունը, որում գրված է, որ կողմերը ճանաչում են մեկը մյուսի սահմանները և հարգում տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում ՀՀ խորհրդարանը դա վավերացնելիս կարող էր հատուկ կարծիք ներկայացնել, որ Ղարաբաղի մասով բացառություն ունի։ Դա չի արվել։ Հիմա, եթե գնում ենք նոր ճանապարհով, շատ կարևոր է նաև էս հարցը հստակեցնելը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
