ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
![]() 563 Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 12:50 Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը խոսեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին. «Արտգործնախարարն ԱԺ-ում արդեն հայտարարել է, որ կա սկզբունք, որին մենք մշտապես հետևում ենք և դեռևս այն փուլը չէ, որ մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել այդ մասին: Արտաքին գործերի նախարարությունը միջնորդների հետ մշտական կապի մեջ է և մշտական շփումները շարունակվում են այս ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում միջնորդների գործադրած ջանքերը հանգուցալուծման ուղղությամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Աննա Նաղդալյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի Հայաստան այցին, Նաղդալյանը նշեց. «Պարոն Լայչակի ամբողջ կոնցեպտը՝ ի՞նչ է բերել և ի՞նչ է առաջարկում արցախյան հակամարտության մասին, ինքն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, այստեղ որևէ բան չեմ կարող ավելացնել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
