«Նրանք անուրանալի կերպով նախանձում են մեզ». Լևոն Բարսեղյան
![]() 646 Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 14:30 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոցիոլոգների և ազգագրագետների համար գործ է բացվել, հասեք ... Հետազոտման չափազանց լուրջ օբյեկտ են դառում այն սփյուռքահայերը, որոնք ոչ մի փութ ոսկով կամ ոչ մի երազանքի գնով չեն վերադառնալու Հայաստան ապրելու և ծպտուն հանած չկան իրենց բնակության երկրի իշխանությունների հասցեին, ու քֆրտում են իրենց համար այս օտարացած երկիրը, դրա համատեքստում իշխանություններին, կամ իշխանություններին ու դրա համատեքստում երկիրը: Երբեմն մտածում եմ, թե հենց իրենց դժգոհությունների պատճառները վերանան՝ կվերադառնան: Բայց սխալվում եմ, չեն վերադառնալու, իրականում նրանք անուրանալի կերպով նախանձում են մեզ ու փոխվող Հայաստանը, երևի ենթագիտակցական մակարդակում ափսոսում են, որ արտագաղթել են չպայքարած, կամ քիչ պայքարած, հուսահատ ու հմի մեկ էլ, պարզվել է, որ պետության զավթումը հաղթահարելի էր, հատուցումն ու առաջընթացը հնարավոր, ... , և սա նման է անձնական և ճակատագրական պարտությունն արդարացնելու մխիթարության, չարացած են ու նախանձ գուցե. իրենք չեն մասնակցել հեղափոխությանը, առանց իրենց է եղել ինչ եղել է: Սովետի ժամանակ էլ կար նման երևույթ, հարցը քաղաքական վտարանդիության բերումով կոմունիստական ամբողջատիրությունից դժգոհության մասին չէ: Խոսքը ինձ հայտնի այսօրինակ դեպքերի մասին է, երբ ասում էին. «Հոս խնձորը շաաատ համեղ է, չէ բա Հայաստանինը ...»: Խնդրում եմ այս գրառումը նենգափոխելով չվերագրել բոլոր սփյուռքահայերին, բոլոր նրանց, ովքեր արժանապատվության պահանջով, կարիքից ու հալածանքից մազապուրծ են եղել արտերկրում: Սա այն մոլեռանդ մունետիկների մասին է, որոնք լինելով այլ երկրի հպատակ, քաղաքացի, հարկատու եւ շահառու, առեղծվածային կերպով հավանաբար միայն Հայաստանի համար ստեղծված ինկվիզիցիոն մի գաղտնի ատյանի ակադեմիկոսներ են դառել, վրեքս խաբար չկա: Ասա՝ ինչու եք ինքներդ ձեզ ծանրաբեռնում այս օտար, զզվելի, փնթի, անուղղելի, անհույս ու անհեռանկար երկրի ճակատագրով և դարդերով, ձեր ընչին է, թե կործանվում ենք: Այ մարդ, չեք հասկացե՞լ դեռ, կործանվել ենք, վերանալու եզրին ենք, Արարատը կրվել ենք, հեսա հողերն ենք տալու, գանք միանանք ձեզ, ինչո՞ւ եք մեզ շան տեղ դնում, հարևանի գազազած շուն, կարիես կամ հիվանդ քեռակին չունե՞ք, զբաղվեք էլի, յա: Ախր ինչքան շատ քֆրտեք, էնքան շուտ ենք կործանելու Հայաստանը, ելնենք գանք ձեր մանգոյի ծառերից գողություն անենք, զի սոված ենք, ինչպես գիտեք: Թե բա՝ խնդամ վրեքդ՝ Նիկոլը ձեռնոցը թարս էր հագել ... Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ: Հա՝ Կինո Երևանի մայլեն էլ է կործանվելու, չկասկածեք»: |

«Իմ զորակցությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանի կնոջը և դստերը, Ռուբենի, Բակոյի, Արայիկի և մյուսների կանանց». Աննա Հակոբյան
13012:24
«Արսեն Թևոսյանը մանկահասակ երեխաներ ուներ». մանրամասներ՝ արցախցի երիտասարդի ինքնասպանությունից
23112:00
«Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
12511:12
«Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, Ադրբեջանը զորահանդես է անցկացնում». Տիգրան Աբրահամյան
10010:30
Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 188-ի (տեսանյութ)
21410:01
«Եկեղեցու նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հակասահմանադրական օրակարգ է»․ Սուրեն Սուրենյանց
16809:36
Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»
18709:12
Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»
16509:06
