«Կոռեկտ չեմ համարում հղում անել զոհված մարդուն». Էդմոն Մարուքյան
![]() 690 Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 14:00 Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակին. «Ես կոռեկտ չեմ համարում հղում անել զոհված մարդուն, երբ որ հնարավոր չէ լսել զոհված մարդու կարծիքը: Ավելին ասեմ, եթե կա, հայտարարությունն արվել է, էլի նորմալ է, թող ՀՔԾ-ն զբաղվի, իրավապահ մարմինները զբաղվեն, բայց ամբողջ քաղաքական օրակարգը հո չի՞ կարող լցվել 90-ականների ինչ-որ բաներով»,- նշեց Մարուքյանը: Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներն այժմ պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը: «Եթե մենք հիմա զբաղված լինենք 90-ականների հարցերով, երկիրը ոչ թե առաջ կտանենք առաջ, այլ՝ ետ»,- ասաց Մարուքյանը: Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը՝ նշեց. «Մենք միշտ ենք ասել, որ կազմակերպիչների մասով պարզ չէ, սրա հետ կապված ես կարծում եմ, որ մենք դեռ երկար տարիներ կունենանք քննարկումներ»: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրապարակել էր նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
