Ի՞նչ սպասել. հավերժական հարց Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ և պարզ պատասխան. «Ժամանակ»
![]() 416 Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 09:55 «Ի՞նչ սպասել Վիեննայի հանդիպումից: Դա է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման տեղեկությունից հետո Հայաստանում ամենից հաճախ հնչող հարցերից մեկը, որ դիտարկվում է հասարակական-քաղաքական հարթակներում: Այդ հարցն, իհարկե, հնչում է բարձր մակարդակով բոլոր այդօրինակ հանդիպումների ընթացքում, և գործնականում պետք է արձանագրել, որ հարցը, հավանաբար, Հայաստանի հանրային կյանքում դարձել է մեխանիկա: Մեխանիկա այն իմաստով, որ հասարակության և քաղաքական շերտերի մոտ արցախյան հարցի վերաբերյալ հարցադրումները գործնականում հնչում են այդօրինակ հանգրվանների ելակետով: Եթե Փաշինյանն ու Ալիևը, կամ դրանից առաջ Սարգսյանն ու Ալիևը, կամ Ռոբերտ Քոչարյանն ու Ալիևը հանդիպում են կամ հանդիպելու են, հանրությունը, քաղաքական սուբյեկտները դիտարկում են հարցը, հնչեցնում են՝ ի՞նչ սպասել, ի՞նչ է լինելու: Երբ հանդիպում չկա, մեծ հաշվով, չկա հարցը, կամ չկան հարցեր: Բազմաթիվ առիթներ են եղել այդ թեմային անդրադառնալու, որ խորքային առումով արցախյան հարցում հայկական պետական քաղաքականության մեջ լրջագույն բացերից մեկը եղել է հարցի ռազմավարական, ուղեղային սպասարկման բացը: Լրացնել այդ բացը, նշանակում է հարցեր տալ ու քննարկել անկախ բարձր մակարդակի հանդիպումներից, կամ հանդիպումային հանգրվաններից ընդհանրապես: Ամբողջ հարցն այն է, որ մենք, որպես հանրույթ, որպես պետական, քաղաքական սուբյեկտների հավաքականություն՝ տարբեր կարգավիճակներով, իշխանականից մինչև ընդդիմադիր, լրատվականից մինչև փորձագիտական և հետազոտական, պետք է դադարենք արցախյան հարցի առնչությամբ «լուծում» փնտրել հանդիպումների մեջ, առանձին, թե շղթայում: Արցախի հարցը մեր այդ հավաքականությունից պահանջում է ոչ թե լուծում, այլ սպասարկում՝ քաղաքական, ռազմավարական, գաղափարական, հայեցակարգային, ստեղծագործական: Հանդիպումները լինելու են մեր այդ գործողությունների արդյունավետության ցուցիչը»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
