«Մեհրիբան Ալիևան սպառնացել է Հայաստանին և Արցախին»․ Գագիկ Համբարյան
![]() 742 Հինգշաբթի, 04 ապրիլի, 2019 թ., 10:00 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեհրիբան Ալիևայի կատաղությունը և հայ դավաճանների խրախճանքը․․․ Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ և համատեղությամբ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, շարունակելով ամուսնու հակահայկական ագրեսիվ հռետորաբանությունը, կատաղել է և սպառնացել հայերին... Բազում շինարարական-վերականգնողական վիրահատություններ անցած սույն տիկինը, ում երեսի միմիկաները չեն աշխատում և մշտապես նույն «կադրի» վրա են, ազերի հաշմանդամ ասկյարների հետ հանդիպման ժամանակ մկկացել է. «Ղարաբաղի ամեն գյուղում և քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»... Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեհրիբան խանումը պաշտոնյա է, ապա նրա հայտարարությունը բացահայտ սպառնալիք է Հայաստանին և Արցախին... Հետաքրքիր է՝ երկու օր է սոցցանցերում բավական ակտիվացած մի 2-3 անհայտ սեռի հրավառվռուն մազածածկույթով դավաճան տականքներ, որ փորձում են ներկայանալ որպես խաղարարներ և իբրև թե հայ զինվորի կյանքը գնահատողներ, ինչպես են արձագանքելու Մեհրիբան խանումի հակահայ այս վայրահաչությանը... Համոզված եմ՝ չեն արձագանքելու, չլսելու են տալու, քանի որ նրանց այլասերված պատվիրատուն դա թույլ չի տա... Նրանք հանրաճանաչ լափամանից օգտվում են միյան մեկ նպատակով, որի մասին բոլորը գիտեն... Մեհրիբան խանումի և այդ մի քանի այլասերվածներների նպատակները և ծրագրերը, որքան հասկանում եմ, համընկնում են... Մեհրիբան Ալիևայի այս սպառնալիքները ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանին էր նաև ուղղված, ով անցյալ տարվա աշնանը խաղաղասիրական կոչով դիմել էր զոհված ազերի ասկյարների մայրերին... Ուշացումով, բայց Բաքուն Մեհրիբանի շուրթերով պատասխանեց հայերին... |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
