«Ա՛յ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել»․ Աշոտ Ասատրյան
![]() 798 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 03:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ Փաշինյանն ինչ-որ տեղ նեռվային հանդիպումներ է ունենում ու դրանից հետո որոշումներ է կայացնում, ես սկսում եմ կրկին կարծել, որ վարչապետին գրեթե ամեն բան սխալ են զեկուցում, որ Նիկոլին չեն կարողանում բացատրել խնդիրների բուն պատճառը, այլ փորձում են ամեն ինչ ծածկադմփոց անել: Նորագավիթի մաքսայինը խնդիր ունի, հերթեր կան, մարդիկ օրերով մեքենա են մաքսազերծում, մաքսատան վիճակը մեղմ ասած ողբալի է: Ի՞նչ է որոշում վարչապետը համապատասխան կառույցի ներկայացուցիչների հետ խորհրդակցելուց ու այց կատարելուց հետո: Մաքսատունը որոշում են տեղափոխել: Այսինքն այդ հերթերը, ողբալի վիճակը և այլ խնդիրները պարզապես տեղափոխում են մի կետից մյուսը: Ախր հետո էլ զարմանում եք, թե ինչի համար են տաքսու վարորդները միշտ մի քանի անգամ ավելի լավ հասկանում պետական ապարատի խնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Այ Նիկոլ ջան, էդ ովքերո՞վ ես շրջապատվել, որ չորս հատ կոֆեի ապարատի ու 5 հատ էլ շաուրմայանոցի աշխատանքով մարդիկ փորձում են մարզ զարգացնել: Իսկ խորհուրդ տվողներդ փորձել են այդ ամենը դիտարկել, օրինակ, Սյունիքից կամ Վայոց Ձորից մեքենա ներմուծողի աչքերով: Իհարկե չեն փորձել, որովհետև պետական ապարատի մեծ մասը որևէ գաղափար չունի իր առաջարկած լուծումների մասին ու չի առնչվել իրականության հետ, չի եղել մաքսատանը, չի անցել այդ ճանապարհներով: Աթոռը դրել եք տակները՝ պեռաշկի վաճառելով փորձում են մարզեր զարգացնել: Գործող պետական հիմնարկը փոխանակ փորձեն զարգացնել, մարզերում պրակտիկա անցկացնել, հետո աշխատանքը բաշխել տարբեր մարզերի մեջ, որ համ գորիսեցուն հարմար լինի, համ նոյեմբերյանցուն, համ էլ գյումրեցուն ու երևանցուն: Թե չէ սենց տարին մեկ մաքսատանը շենքը վերցնելու եք ու՝ հայդե Գյումրի, հայդե Կիրովական, հայդե Վայք ու տենց կլոր ֆռալու եք: Չէ ախպեր, ամեն մեկն իրա բնագավառը հեծնել ա, ինչ սիրտը քաշում ա զեկուցում ա, նրանք էլ հրապարակի Կառավարության շենքում նստած բան չեն հասկանում, դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են ոչ մի բանը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
