«Ուրախ եմ, որ կարողացել ենք Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ, անկեղծ, ազնիվ և կառուցողական խոսակցություն ծավալել». Նիկոլ Փաշինյան
![]() 259 Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 15:30 «Կարծում եմ՝ վերջին շրջանում խաղաղության օրակարգը, բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելն ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը, մեր ամենակարևոր անելիքներից մեկն է»,- այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը: «Ուրախ եմ, որ կարողացել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բավականին ուղիղ, անկեղծ, ազնիվ կառուցողական խոսակցություն ծավալել: Մենք, ցավոք, դեռևս ընդհանուր պատկերացումներ չունենք Ղարաբաղի հարցի կարգավորման նրբությունների մեխանիզմների մասին, բայց այն, որ մենք կարողացել ենք կառուցողական, անկեղծ քննարկման մթնոլորտ ստեղծել, դա արդեն իսկ բավականին լավ է: Այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որ մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգը ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար: Այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման խախաղ գործընթացին»,- ասել է Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
