Վարչապետը`Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին
![]() 602 Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 22:05 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող հարցին: Քաղաքացին հարցրել էր. «Եթե ՍԵրժ Սարգսյանը մինչև հիմա ոչ մի հանցագործության մեջ չի մեղադրվում, այսինքն հանցագործ չէ, այդ եպքում ինչի՞ համար և ո՞ւմ դեմ էր հեղափոխությունը»: Հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց. «Ընդհանրապես սխալ է, որ մենք հիմա ասենք՝ ինչի էս մարդը բռնված չէ: Հայաստանում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ այս պահին տասնյակ գործեր կան: Դուք գիտեք, որ այս պահին կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, հետախուզման մեջ է Բնապահպանության նախկին նախարարը և ԱԺ նախկին պատգամավորը և այլ տասնյակ քրգործեր են հարուցված բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ: Ես և որևէ այլ մեկը երբեք խնդիր չենք դրել այսօր այսինչ անուն ազգանունով մարդուն բռնել, լինի դա ՍԵրժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան: Բայց մենք ասել ենք, որ մեր հեղափոխության գլխավոր իմաստն այն է, որ մարդիկ հավասար են օրենքի առաջ: Բայց առավել ևս պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք է շատ լուրջ հիմնավորումներ ունենալ»,- ասաց վարչապետ Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
