«Ի՞նչն է խանգարում դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունեք»․ Հայկ Գրիգորյան
![]() 382 Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 20:10 «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը բառացի ասել է հետևյալը՝ հեղափոխական խոստումների կատարման մասով․ «Լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն Ընտրական օրենսգրքում: Ընտրական օրենսգրքում մենք փոփոխությունների փաթեթը ներկայացրել ենք, որը չի ընդունվել հանրապետական մեծամասնության կողմից: Այսինքն՝ մենք պարտավորության մեր մասը կատարել ենք»․ Ն. Փաշինյան Այսինքն՝ երբ դեռ ՀՀԿ մեծամասնություն էր ԱԺ-ում, իրենք ներկայացրել են Ընտրական օրենսգրքի փոփոխման փաթեթ 2018-ին (որը ի դեպ լրջագույն փոփոխություն համարել չի կարելի) ու ՀՀԿ-ն դա մերժել է, բնականաբար, ու դրանով իսկ այս խոստումը կատարված է համարվում։ Ո՞ւր մնաց տրամաբանությունը․․․ Ես զարմանում եմ այս մարդու վրա․ կամ մարդկանց հիմարի տեղ է դրել, կամ իրոք մի բան տեղը չի իրա մտածելակերպի հետ։ Եթե մի ուժ կամ անհատ ուզում է փոփոխել Ընտրական օրենսգիրքն ու դա չի ստացվում անել, քանի որ մեծամասնություն չուներ ԱԺ-ում, ապա ինչն է խանգարում դա անել, երբ ԱԺ-ում մեծամասնություն ունեն, անել, օրինակ, հիմա։ Եթե, իհարկե, գալչկայի համար չէր դա նախաձեռնվել հենց սկզբից, այլ լուրջ մտադրություն կար, ապա ինչպես կբացատրեք Ընտրական օրենսգիրքը չփոխելը, առավել ևս Սահմանադրությունը չփոխելը և սերժի հագով կարված պետական կառավարման համակարգն ու Սահմանադրությունը պահպանելը։ Մենակ թե չգրեք՝ մենք վստահում ենք մեր վարչապետին, թողեք աշխատեն և այլն։ Ավելի լուրջ փաստարկներ խնդրեմ»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
