«Թուրքիան անցել է լայնածավալ ձերբակալությունների»․ Կարեն Հովհաննիսյան
![]() 367 Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 15:35 Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան անցել է կրկին լայնածավալ ձերբակալությունների: Երկրի ողջ տարածքում ձերբակալություններ են, մարդկանց մեղադրում են Ֆեթուհալլական լինելու մեջ կամ նրանց հետ կապ ունենալու մեջ: Ապրիլի 22-ին ձերբակալվել է 50 մարդ, որից 35-ը զինվորականներ են: Ոստիակնությունը երկրի 24 նահանգում, միաժամանակ, իրականացրել է գործողություններ, որի արդյունքում բերման են ենթարկվել հարյուրավոր մարդիկ: Այս ձերբակալություններն իրականում կապ չունեն ֆեթուհալլիստական շարժման հետ, ես այն ավելի շատ համարում եմ իշխող ԱԶԿ-ի վերջին ճիգերը՝ հնարավոր իշխանությունը կորցնելուց առաջ: Երբ նայում եմ այն քաղաքացիական անձանց ցուցակները և կենսագրությունները, տեսնում եմ, որ դրանք կապ ունեն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հետ: Փորձ է արվում թուլացնել այս կուսակցությունը: Հիշեցնեմ, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունը դե ֆակտո հաղթանակ տարավ մի շարք կարևոր քաղաքներում: Հիշեցնեմ նաև, որ 2016-ի հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակա զոհվեց 251 մարդ, իսկ ավելի քան 2200 մարդ վիրավորվեցին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
