«ՀՀՇ-ական մի շարք անդամներ փորձում էին խոչընդոտել այդ գործն առաջ տանելու իմ ջանքերը»․ Հմայակ Հովհաննիսյան
![]() 293 Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 12:25 Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր ունկնդրեցի Հ1-ում հանգրվանած Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Լևոն Զուրաբյանի հետ և զարմացա, որ նույնիսկ այս խորհրդավոր օրը մարդիկ չեն խորշում խեղաթյուրել պատմությունը: Բացահայտ սուտ է, որ ՀՀՇ-ական վարչախումբն է հասել 1995-ին Ռուսատանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևի ընդունմանը, որով ՌԴ-ն՝ առաջինը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություններից, ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանության ոճիրը: Ճիշտ հակառակը՝ ՀՀՇ-ական վարչախումբի մի շարք առանցքային անդամներ փորձում էին խոչընդոտել այդ գործն առաջ տանելու իմ ջանքերը, ինչի մասին ես հայտարարել եմ 1994-ի դեկտեմբերին, երբ ՌԴ Պետդումայում աշխատանքի անցնելու նպատակով Մոսկվա մեկնելիս ինձ օդանավակայանում խուզարկեցին, առգրավելով ցեղասպանության պատմության թեմայով իմ գրառումներն ու Հայաստանի քաղաքագետների միության արխիվից փաստագրական նյութերի պատճենները: Եվ դա ամենևին էլ պատահական չէր, քանզի Լևոն Տեր-Պետրոսյանի վարչախումբը գտնում էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն չպետք է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մասը կազմի, այլ նույնիսկ չպետք է խրախուսվի ոչ պաշտոնական մակարդակով, որպեսզի չխոչընդոտի Թուրքիայի հետ լեզու գտնելու իրենց կողմից հռչակված գերնպատակին: Այդ դաժան պայմաններում ի՛նչ մաքառումներ ու տանջանքներ եմ վերապրել, ի՛նչ դիմադրություններ եմ հաղթահարել այս կարևոր արդյունքին հասնելու ճանապարհին, և հիմա այդ ստախոս Հ1-ի օգնությամբ պատմությունն անամոթաբար խեղաթյուրվում է...»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
