«Ադրբեջանական բանակը մոտ 40 րոպե կրակի տակ է պահել Բաղանիսի ճանապարհը»․ Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ խաղաղասերների համար․ թշնամին ինչպես սրիկա կա, այդպես էլ մնացել է։ Ադրբեջանական բանակի զինծառայողները մոտ 40 րոպե կրակի տակ են պահել Բաղանիս տանող ճանապարհը։ Տուժածներ չկան: Ճանապարհը կրակոցների ժամանակ ժամանակավորապես փակվել էր։ Դե եկեք, եկեք գնանք 40 րոպե տևած կրակոցների տակ կանգնենք ու թշնամուն բացատրենք, որ մենք բարի ենք, պուպուշ ենք, մեզ մի կրակեք, քանի որ մենք խաղաղասեր ենք։ Երևանում, որևէ էլիտար շենքում վարձած գրասենյակից, իհարկե, հեշտ է նման հայտարարություններ անել։ Իրավիճակը փոխվում է, երբ քեզ դնում ես այդ հատվածում բնակվող գյուղացիների տեղը։ Այդ ժամանակ մի քիչ բարդ է խոսել օրենքներից ու խաղաղասիրությունից, քանի որ կոնկրետ կյանքի ու մահվան կռիվ է գնում ու պետք է թշնամուն ամեն գնով լռեցնել, որ որևէ հայ մարդ չտուժի դրանց ձեռքից»։

Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
1218:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
8014:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
12510:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
15510:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
214Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
208Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
162Երեկ, 16:12
Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով 60 մարդ է զոհվել
457Երեկ, 14:37