Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Մինչ մենք անենք մե՜կ, երկու՜, Թուրքիան անում է մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս». Կարեն Հովհաննիսյան

«Մինչ մենք անենք մե՜կ, երկու՜, Թուրքիան անում է մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս». Կարեն Հովհաննիսյան
223
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 22:20

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մենք անենք մե՜կ, երկու՜, Թուրքիան անում է մե՛կ, երկու՛, երե՛ք, չո՛րս...
Այսօր Իրաքյան Քրդստանում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Իրաքյան Քրդստանի ղեկավար կազմի հետ, մասնավորապես՝ Նեչիրվան Բարզանիի հետ: Թուրքիայի ԱԳ նախարարն առաջարկել է Էրբիլին բացել նոր անցակետ Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև: Նույնիսկ մատնանշել է իրեն ձեռնտու վայրը՝ Օվաքոյ բնակավայրի մոտ:
Ճիշտ է, Թուրքիայի ԱԳ նախարարի այս այցը ավելի շատ կապված է ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ, սակայն Թուրքիան փորձում է իր դեմ ուղղված անուղղակի պատժամիջոցները շրջանցել՝ չճանաչված պետության հետ համագործակցելով»: