«Ադեկվատ քաղաքական թիմ չկա». Ստեփան Դանիելյան
![]() 541 Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 04:05 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեդվեդևի հետ կապված միջադեպը մի շարք լուրջ խնդիրներ բացահայտեց։ Նախ միջադեպի մասին։ Իրականում ոչ մի բան էլ չի կատարվել։ Պարզ իրավիճակում պարզ կատակ է արվել, առանց որևէ ակնարկի։ Նման հավաքների ժամանակ հաճախ են նման ոչինչ չնշանակող կատակներ անում, հատկապես երբ հոգնած են լինում ու լավ տրամադրություն են ունենում։ Սա էր ամբողջը։ Դրան հետևած զարգացումներն արդեն շատ լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Մտահոգություններ 1․ Իշխող քաղաքական ուժը ոչ պրոֆեսիոնալ է ու չունի քաղաքական մտածողություն և միջադեպի հետ կապված նրանց ոչ ադեկվատ բացատրություններն ու ինքնաարդարացումները ցույց են տալիս, որ անգամ ամենապարզ իրավիճակներում չեն կարողանում կողմնորոշվել ու սթափ գնահատականներ տալ։ Նաև չեն գիտակցում, թե ինչ են իրենցից ներկայացնում միջազգային հարաբերությունների ու քաղաքական թիմի պաշտոնյանները, խոսք ասելուց առաջ, պետք է մի քանի շերտերում մտածեն ու նոր հանրային կարծիք հայտնեն։ Պարզ ասած՝ ադեկվատ քաղաքական թիմ չկա։ 2․ Ցույց տվեց, որ հանրությունը նույնպես հիստերիկ և ոչ սթափ մտածողություն ունի։ Չկան հանրային կողմնորոշիչներ և ցանկացած փռշտոց կարող է ոչ ադեկվատ հակառուսական, կամ հակաարևմտյան, կամ հակաեսիմինչյան հանրային ալիք բարձրացնել»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
