ԵԿՄ-ականներն ո՞ւմ հետ են գնալու Արցախ՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի. «Հրապարակ»
![]() 280 Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 09:35 «Հրապարակ»-ը գրում է. «Այսօր ավանդաբար ԵԿՄ-ն ճոխ նշում է Երկրապահի օրը։ ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանին հարցրինք՝ ի՞նչ եք անելու այս տարի։ «Բնականաբար, գնալու ենք Եռաբլուր, մարզերում ծաղկադրումներ ենք անելու, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան ենք այցելելու»: Իսկ Մանվել Գրիգորյանին չե՞ք հիշելու-այցելելու՝ հիվանդանոցում է, ասում են՝ լավ չէ։ «Չեմ կարող ասել, նման հարց չի քննարկվել: Առ ժամանակ առաջ, երբ կալանքը չեղարկվել էր, տանն էր, ինքս այցելել եմ իրեն»: Ինչպե՞ս ընդունեց, ասում են՝ չի ընդունում Երկրապահից ոչ մեկին: «Նորմալ»: Ի՞նչ էիք խոսում։ «Բացառապես՝ առողջությունից, ուրիշ բան չենք քննարկել»: Իրո՞ք։ «Այո, որովհետև իր համար կարևորն առողջությունն է»: Ի դեպ, անցած տարի ևս Երկրապահի օրը չի նշվել։ «Այդ օրը Նիկոլ Փաշինյանի ընտրության օրն էր. բոլորը զբաղված էին դրանով, դրա համար ընդհանրապես չնշեցինք»,- ասաց վարչության մեկ այլ անդամ: Բա Ղարաբաղ չե՞ք գնալու՝ Շուշիի գրավման օրն է, եթե գնալու եք՝ Սերժ Սարգսյանի հե՞տ եք գնալու, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ «Ով ո՞ր օրն է գնալու»։ Սարգսյանը՝ 8-ին, Փաշինյանը՝ 9-ին։ «Իհարկե՝ 9-ին»»: Մանրամասմները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
