«Շուշիի ազատագրումն ուղղակի մարտական գործողությունների արդյունք չէ». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի ազատագրումը ուղղակի մարտական գործողութիւնների արդիւնք չէ։ Մայիսի 8-ի առաւօտեան եղել է ճակատային գրոհի փորձ, աւելին՝ սկսել են գրոհը եւ տուել զոհեր, սակայն հակառակորդին յաջողուել է այդ նախաձեռնութիւնը կասեցնել է եւ հայկական ուժերը դանդաղօրէն սկսել են ակամայ նահանջը։ Չեն կարողացել շրջանցիկ աջակցութիւնն իրականացնել նաեւ այդ նպատակով Լիսագորի կողմից շարժն սկսած ուժերը։
Մարտական գործողութիւններն այսպիսով բաւարար արդիւնաւետ չեն եղել, սակայն գերարդիւնաւետ են եղել ռազմավարական՝ ստրատեգիական (ծրագրուած թէ ակամայ, սակայն համակարգային՝ այդ թւում հոգեբանական, լրատուական (ինֆորմացիոն պատերազմի տարրերով), հետախուզական, հակահետախուզական, կրոնական եւ քաղաքական գործողութիւնները։ Դեռեւս 1992 թ.-ի ամռանը, երբ նոր էի ստանձնել Գորիսի շրջանի պարետի պարտականութիւնները, որպէս արտակարգ դէպք Արցախի պատասխանատուները պատմում էին․ «Լուր ստացանք, որ գրոհը չի ստացւում։ Ընկճուած էինք․ յանկարծ դրսից աղմուկ լսեցինք։ Տեսնենք Պարգեւ սրաբազանը մի խումբ մարդկանց հետ մեծ բեռնատարով ու վերամբարձով կազմաքանդում է Լենինի արձանը։ «Քանի դեռ չարն արմատախիլ չի արուել մեր երկրից, մենք յաջողութիւն չենք ունենա»,- ներկաներին ոգեւորում էր սրբազանը։ Հազիւ աւարտել էին արձանի տեղափոխումը երբ լուր ստացանք, որ թորքերը նահանջում են եւ հեռանում Շուշիից։
Իսկ տարիներ անց Ռազմիկ Պետրոսեանը աւելի մանրամասնեց նրբերանգները»:

«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
72Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
84Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
122Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
113Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
112Երեկ, 15:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 15:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
109Երեկ, 14:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
105Երեկ, 12:48