«Բալասանյանը պետք է կարողանա տարանջատել շրջապատի տղու ու պետական այրի վարքագիծը». Պետրոս Ղազարյան
![]() 771 Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 18:10 Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի պատասխանը, լրագրողի՝ սահմանին լարվածության մասին հարցին՝ գնացեք իրենից հարցրեք, ինքն ա լիֆտի մեջ Ալիևին տեսել, ցուցադրական անհարգալից վերաբերմունք էր դեպի Փաշինյանը։ Մենք ուզենք-չուզենք, դուր գա թե չգա, Փաշինյանն ընտրված վարչապետ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Պրն Բալասանյանի քամահրական վերաբերմունքն արհամարհանք էր ոչ թե վարչապետի նկատմամբ, այլ՝ բոլորիս։ Մեր ընտրության, մեր պետության, մեր քաղաքացիների նկատմամբ։ Իհարկե, մենք մեծ մասամբ լուռ մնացինք՝ շատ հասկանալի պատճատներով։ Պատճառներ, որոնք Արցախի հերոսը կարծես թե սկսել է նույնպես արհամարհել։ Ես հասկանում եմ՝ Վիտալի Բալասանյանը և Փաշինյանն անցել են տարբեր ուղիներ, միգուցե ունեն տարբեր աշխարհայացք ու շրջապատ, բայց պրն Բալասանյանը, լինելով պատասխանատու պետական ղեկավար, պետք է կարողանա տարանջատել շրջապատի տղու ու պետական այրի վարքագիծը։ Գուցե այդ վարքագծի հեղհեղուկությունն է, որ թույլ չի տալիս մեր հերոսին տեսնել, որ 2018-ին ամենաքիչ զոհն ունենք ռազմագծում, որ մենք մտել ենք 10 ամենազինվող երկրների ցանկ, որ գողությունը բանակից էական նվազել է, որ հարուստների և իշխող կուսակցության հարազատ բարեկամների որդիները էլ չեն խուսափում ծառայությունից, որ գեներալներն էլ բիզնեսի կռիշներ չեն ու իրենց պատիվը չեն նսեմացնում։ Վերջիվերջո՝ մենք կարող ենք տարբեր ճանապարհներ ունենալ, բայց բոլորիս ճակատագիրը նույնն է՝ հզորացնել Հայաստանը, պաշտպանել Արցախը։ Վստահ եմ՝ Բալասանյանը նույն ձև է մտածում»։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
