«Սա արդեն ուղղակի կոչ է տապալել սահմանադրական կարգը». Հայկ Ալումյանը` Հայկ Սարգսյանի գրառման մասին
![]() 188 Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 12:20 Այսօր՝ մայիսի 18-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ընդգծել է, որ իրավիճակն այժմ ծայրահեղ լարված է: Ասուլիսի հիմնական թեման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումն է: Հիշեցնենք, որ հաղորդագրության մեջ կոչ է արվում այսօր՝ ժամը 13:00-ին լինել Նոր Նորքի դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակմանը: «Հայկ Սարգսյանը նախևառջ կոպտորեն խախտում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Երկրորդը. անգամ Քննչական ծառայությունը պարոն Քոչարյանին տասը մարդկանց կյանք խլելը չի վերագրում: Եվ պարոն Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, այսպիսի կոչերով և հայտարարություններով է հանդես գալիս: «Չի կարելի թույլ տալ, որ ազատ արձակեն»,-ասված է հրապարակման մեջ. սա ինչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում»,-գրառումը մեջբերելով՝ ասել է Ալումյանը: Ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի վրա ճնշումներն ահագնացել են: «Սա արդեն ուղղակի կոչ է տապալել սահմանադրական կարգը: Ուղղակի կոչ է զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատավորի նկատմամբ»,-ասուլիսի ընթացքում ասել է Քոչարյանի պաշտպանը: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22

