Սկանդալային գրառումից հետո Բելլա Լալայանը աշխատանքից ազատման դիմում է գրել
![]() 662 Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 14:20 Արցախի Հանրապետության բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում մայիսի 16-ին աղմկահարույց գրառում էր կատաել՝ վիրավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Անասունի նման կերեք ու գնացեք զուգարան՝ սա է կյանքի իմաստը, եթե թուրքը հարձակվի՝ նոր արժեքների համակարգով նենց համազարկ կտանք, որ կոմայգին ցնցվի... դու մեկ րոպե անգամ պատեկարցնո՞ւմ ես, որ եթե նույն աթոռին հայտնվես դու ու գոչեն մարդիկ՝ Նիկոլ մարդասպան, Նիկոլ ազգի դավաճան, Նիկոլ թալանչի, Նիկոլ դեզերտիր, Նիկոլ ուռոդ, Նիկոլ հրեշ, ո՞վ է գալու քեզ պաշտպանի»,-գրել էր նա: Գրառումը համացանցում քննարկումների տեղիք էր տվել: Այսօր արդեն նա ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է աշխատանքից ազատման մասին. «Եվ այսպես սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման, ուստի և. որոշել եմ թողնել բնապահպանության և բնական ռեսուրների մամուլի խոսնակի պաշտոնը... օրեր առաջ գրել էի, որ իմ պայքարի ոչ աղքատ փորձի ճանապարհին ես շատ ու ավելի կարևոր բաներից եմ հրաժարվել՝ իմ տեսակետը, դիրքորոշումը և ԽՈՍՔՍ պաշտպանելու համար: Հայտարարում եմ. Ոտատակ են տալիս սրբության-սրբոց նպատակը՝ հանուն որի 30 տարի առաջ համախմբվեց աշխարահասփյուռ հայությունը: ... Ուրանում են ՀԱՂԹԱՆԱԿԸ, որը ցեղասպանված ժողովրդի բարդույթն ուղարկեց անցյալ... ՄԵՆՔ Նոր ցեղասպանության ուղին ենք թևակոխել: Քանի դեռ պետական մակարդակով սահմանված չի պատիժ այսքանի համար, առավել ևս, Արցախի, ասել է թե՝ համայն հայությունը միավորող գաղափարի հետ կապված ցանկացած ոտնձգության, դավաճան հայտարարության համար, ուրեմն՝ շարունակում ենք դոփել նոր ցեղասպանության ճանապարհով դեպի այն հանգրվանը, որից հետո նորից մի 100 տարի պիտի ողբանք, բայց այս անգամ արդեն բոլորով՝ անհայրենիք... Պնդում եմ կրկին, այո, փոխվել են արժեքները ու իմ ուղեղը կատեգորիկ ընդդիմանում է ընդունել կամ ըմբռնել այդ արժեքները և թե ինչպես ենք պատրաստվելու թշնամուն դիմակայել այդ արժեքներով: Ես մնում եմ ու մնալու եմ հավատարիմ իմ սկզբունքներին, իմ դավանած արժեքներին, պետականակերտմանը, նույնիսկ, եթե երկու երկրների իշխանությունները իմ տեսակետի համար ինձ հետապնդեն, հալածեն, ահաբեկեն իրենց խամաճիկների միջոցով»,-գրել է նա: Նշենք, որ գրառումը կատարելուց ժամեր անց, նա ջնջել է այն: ![]() ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22


