«Փաստաբանների խորհուրդը այդ առումով կարելի է և՛ որպես «կիքս», և՛ որպես խորամանկ քայլ համարել». Բ. Նավասարդյան
![]() 280 Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 15:25 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի մեկնաբանության մեջ արդեն առաջարկել էի այս վարկածը, բայց այստեղ էլ գրեմ: Չարժե Քոչարյանի ասածները մարտի 1-20 մամուլի գործունեության սահմանափակումների վերաբերյալ կենցաղային («սուտ») կատեգորիաներով գնահատել: Ամենը, ինչ նա անում է, դատական պաշտպանության մարտավարության մաս է: Եվ փաստաբանների խորհուրդը այդ առումով կարելի է և որպես «կիքս», և որպես խորամանկ քայլ համարել: «Կիքս» այն տեսակետից, որ իր հայտարարությամմբ մեղադրյալը բարձրացրել է հերքումները հսկայական ալիք և բացասական ընկալումների արժանացել հանրության կողմից որպես «ստախոս»: Իսկ խորամանկ քայլ այն տեսեակետից, որ բացասական ընկալումները այսպես թե այնպես առկա են, և պաշտպանության նպատակը ոչ թե դրանք բացառելն է, այլ դատական գործը շահելն է: Վկայությունները մամուլի ազատության ապօրինի սահմանափակումների, որոնք ՉԷԻՆ ԲԽՈՒՄ բուն արտակարգ իրավիճակի մասին հրամանագրից, առանց բարձրացած հերքումների ալիքի էլ կային: Եվ կրկնելով առերևույթ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, Քոչարյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ և այն ժամանակ, և հիմա հենվում էր համապատասխան պաշտոնյաների տրամադրած տվյալների վրա: Այդ համապատասխան պաշտոնյան, որը իրականացնում էր ԶԼՄ֊ների հետ կապված հրամանագրի դրույթենրը, հանգուցյալ Գորիկ Հակոբյանը (2008֊ին ԱԱԾ տնորեն) չի կարող այլևս վկայություններ տալ դատարանին: Այսինքն, ինչպես գործի շատ այլ դրվակներով, այստեղ էլ հիմնական վկան հասանելի չէ արթարադատության համար: Հաշվի առնելով Քոչարյանի փաստաբանների մասնագիտական կարողությունները, հակված եմ մտածել, որ գործ ունենք ոչ թե «կենցաղային ստի», «կիքսի», այլ հենց հստակ մարտավարության հետ: Դրան կարելի է հակադրել վկայություններ, որ այն օրերին անձամբ Քոչարյանին ներկայացվել են հիմնավոր մտահոգություններ լրատվամիջոցների գործունեեության ապօրինի խոչընդոտների վերաբերյալ (ասենք, օտարերկրյա դիվանագետների, միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից): Եվ այդպիսիք լինելու պարագայում ակնհայտ կդառնա Սահմանադրության երաշխավորի կողմից հանցավոր անգործության համգամանքը: Սա, իհարկե, իմ ոչ իրավանաի տրամաբանական վերլուծություն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
