«Ադրբեջանական կողմը հայտնում է, որ իբր «ղարաբաղյան կլանը» պատրաստվում է տապալել Փաշինյանին». Աշոտ Ասատրյան
![]() 435 Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 06:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի և Արցախի իշխանությունների մասին կեղծ տեղեկություններ հայտնելու գործում մեծ փորձ ունեցող ադրբեջանական կողմը, օգտվելով հայկական որոշ աղբյուրներից, կրկին փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու կամ ինչպես իրենք են երազում: Մասնավորապես, վերջին դեպքերից հետո, ադրբեջանական կողմը հայտնում է, որ իբր «ղարաբաղյան կլանը» պատրաստվում է տապալել Փաշինյանին: Ճիշտ է՝ թշնամին հիմքեր ունի այսպիսի հայտարարություններ կատարելու, քանի որ մեր շարքերում ևս կան մարդիկ, ովքեր բառացի այսպես են մտածում ու նման հայտարարություններ են տարածում, սակայն գոյություն ունի պարզ հետհայացք ու այդ պարագայում ամեն ինչ պարզ է լինում: 2018-ին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում, երբ Փաշինյանը դեռ վարչապետ չէր ու փողոցում գլխավորում էր ժողովուրդի պայքարը, Բակո Սահակյանն առաջիններից էր , որ եկավ Երևան ու հանդիպեց Փաշինյանի հետ: Սահակյանը հանդիպել էր նաև Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի և այլ պաշտոնյաների հետ: Դրանից հետո անձամբ Նիկոլ Փաշինյանը հրապարակից շնորհակալություն հայտնեց Արցախին ու անձամբ Բակո Սահակյանին, որ վերջինս չի խանգարել պայքարին: Վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Փաշինյանն առաջինն այցելում է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենում տեղի իշխանության հետ: Հետագայում արդեն ՀՀ վարչապետի որդին գնում է ծառայության հենց Արցախ: Ու վերջին զարգացումների ընթացքում էլ պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունը հաշվի է առնում Արցախի ներկա և նախկին իշխանության ձայնն ու նրանց երաշխավորության հիման վրա կալանքից ազատում է Քոչարյանին: Հիմա այսքանից հետո պնդել, թե Արցախից փորձում են տապալել Փաշինյանին, ապա դա պարզ ու հասարակ ադրբեջանական սուտ է: Արցախն ու արցախցին լավ գիտակցում է Հայաստանի դերն ու նշանակությունը, նույնն է հակառակը՝ Հայաստանը շատ լավ գիտի Արցախի դերն ու նշանակությունն իր կյանքում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
