«Տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում». Հրանուշ Խառատյան
![]() 367 Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 10:05 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան լրահոսն արագ նայեցի: Կարծեք թե ոչ մի դատավոր հրաժարական չի տվել, դատական մարմինների պատասխանատուները հայեցողական լռություն են պահպանում: Առավոտյան երկու դատարանում դատավորները փորձել են մտնել դատարան, բայց ցուցարարները փակել են նրանց ճանապարհը: Չգիտեմ՝ պայմանավորվել են արդյոք դատավորներն իրենց վերադասերի հետ, թե ոչ, բայց տպավորությունս այնպիսին է, որ ինչ-որ ագրեսիայի սադրանք է նախապատրաստվում: Ի՞նչ իմաստ ուներ Շենգավիթի դատավորի կողմից փորձ անել պատուհանից մտնելու, եթե ցուցարարները փակել են մուտքի դուռը: Իր դատական լիազորություններն օգտագործելու ինչպիսի ջանքեր: Եթե նույնիսկ որևէ տան սեփականատիրոջ առաջ իր տան դուռը փակում են, դատավորները խորհուրդ են տալիս դիմել դատական մարմիններին, ոչ թե փորձել գրոհով տուն մտնել: Հիմա դատավորի առաջ փակել են իր աշխատավայրի դուռը՝ պիտի դիմի դատական մարմիններին, ոչ թե գրոհով փորձի ներս մտնել: Բացարձակապես վստահ եմ, որ ցուցարարների մեջ ագրեսիա հրահրող ականակիրներ կան, որոնց առաքելությունը կոնֆլիկտ ստեղծելն է: Դատավորների մեծ մասն անշուշտ երազում են ռեժիմի վերադարձը և հենց իրենք սադրանքի սպառնալիք են: Կկարողանա՞ն արդյոք ցուցարարները կոնֆլիկտի մեջ չմտնել: Ցուցարարներից մեծ զսպվածություն է պահանջվում: Տեր Աստված, խոհեմություն տուր թեʹ դատարանների աշխատողներին, թեʹ ցուցարարներին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
