«Ընտրված ճանապարհը փակուղի է, որից թավշյա ելքը երաշխավորված չէ». Արման Բաբաջանյան
![]() 334 Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 11:30 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին օրից աջակցել ենք երկրում սկիզբ առած հեղափոխական փոփոխություններին՝ Հայաստանը ՀՀԿ-ի քրեական ռեժիմից ազատելու և նոր որակի պետականություն ստեղծելու համար։ Որևէ մեկը չէր խանգարում գործադիրին՝ մեկ տարի կամ օրենսդիրին շուրջ հինգ ամիս առաջ ձեռնամուխ լինելու դատական համակարգում արմատական փոփոխություններին, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ լուծումներին։ Իշխող քաղաքական ուժն ուներ և ունի անսահմանափակ մանդատ և բավարար ներուժ երկրում իրավական ճանապարհով լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար։ Վարչապետի կոչն ու վաղ առավոտից մեկնարկած գործողություններն ուղղված են դատական համակարգի ինստիտուցիոնալ թուլացմանը՝ իր բոլոր, երբեմն անդառնալի հետևանքներով։ Երկիրը չի կարող անընդհատ գտնվել տարերային գործընթացների մեջ։ Երկրում ժողովրդագրական, տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները չեն դիմանա նոր ցնցումներին։ Ընտրված ճանապարհը փակուղի է, որից թավշյա ելքը երաշխավորված չէ։ Աստված պահի Հայաստանը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
