«Ինչո՞ւ եք քաղաքական դիակից պետական ու քաղաքական գործոն սարքում». Վարդ Սիմոնյան
![]() 507 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 10:35 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ինքնիրավչության փորձ կամ մի Քոչարյան և երկու պետականությունների անվտանգության սպառնալիք. ամենուր՝ մեդիաներում, կառավարական շենքերում, փողոցներում Քոչարյան է զլած: Կներեք, բայց սրանից լավ փիառ ու փառք կարո՞ղ էր լինել որևէ մեկի համար. ազգովի արհեստական շնչառություն ենք տալիս ու վերակենդանացնում քաղաքական դիակին, որ ի՞նչ անենք: Կամ սա ի՞նչ պետություն է, որին մատների վրա կարող է խաղացնել այս ոմնը, ի՞նչ հասարակություն է, որին այս ոմնը կարող է այսպես հունից հանել: Սա առնվազն խայտառակություն է, որ մեկ մարդը կարող միանգամից դառնալ երկու պետականությունների անվտանգության սպառնալիք: Եվ ուրեմն խիստ տրամաբանական մի հարց՝ սա ի՞նչ քաոս է, ո՞վ է սանձազերծում այս քաոսը: Վերադառնանք ելման կետ՝ երկրում կա լեգիտիմ իշխանություն, որին ժողվուրդը ձեռքերի վրա տարավ կառավարական օթյակներ: Տղանե՜ր և աղջիկներ, դուք հազարամյակների Հայաստան եք ուսել, ընկալեք այս բեռի ծանրությունը, աշխատեք՝ ինչու եք այսպես հիվանդագին տրվել քոչարյանականների մանիպուլյացիաներին, ինչու եք քաղաքական դիակից պետական ու քաղաքական գործոն սարքում՝ կազմալուծելով պետական ինստիտուտների աշխատանքը և բանը հասցնում Արցախի հետ միջպետական սկանդալի: Հանցագործը պետք է մեկուսացվի հասարակությունից, հանցագործը չունի հայրենիք, ի՞նչ կապ ունի նա երրորդ մասից է, թե՞ Ասկերանից, նախագա՞հ է, թե՞ ատամնատեխնիկ: Սա ինչ կեղծ օրակարգ է, ում է ձեռնտու երկրի խաղաղ կյանքը հարամել մի անբաստանյալի պատճառով: Փնթի նախաքննական աշխատանք է կատարվել, շատ բարի՝ քրեական նյութն անսպառ է՝ հետ կկանչեք և կրկին կնստացնեք մեղադրյալի աթոռին: Դասեր քաղեք հերթական սխալից և անցեք առաջ՝ ինչու եք պետությունն ու հասարակությունը պատանդ պահում մի մեղադրյալի ձեռքում: Հեղափոխական արժեքներն այլևս անանցանելի են, և եթե այս կառավարությունը չի կարողանում սպասարկել այդ արժեքները, սա ամենևին էլ չի նշանակում, որ հակահեղափոխությունը ռևանշ կվերցնի: Երբեք: Հեղափոխությունը Հայաստանում և դրսում ունի առնվազն 10 մլն զավակ, հեղափոխությունը որբ չէ...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
