«Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է». Լևոն Շիրինյան
![]() 592 Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 17:45 Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի՛ց, մեր բոլորի աչքի առաջ հակահեղափոխությունը, որը կարճ ժամանակում վերածվեց մարտնչող ռևանշիզմի, օգտվելով նոր իշխանության թերություններից և սխալներից, ինչպես նաև պետականաշինության գործում հանդես բերած անհետևողականությունից՝ համակարգային հակագրոհի քաղաքականություն է վարում՝ օգտագործելով նախորդ ռեժիմի տարիներին ձեռքբերած նյութական, տնտեսական և քաղաքական ռեսուրսների տված հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ), հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին և Հայատանի ու հայ ժողովրդի քաղաքակիրթ ապագային, վերահաստատում է իր տեսլականը և զորակցում գործող իշխանություններին՝ ի դեմս հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է: Սակայն իշխանություններից ակնկալում ենք գործել իրավական պետության հետհեղափոխական արդյունքի ըմբռնման շրջանակներում, հանդես գալ 2018թ. մայիսի 2-ի համահայկական ընդզման տրամաբանությունից և արմատական վերափոխումներ կատարել պետության կենսագործունեության, անխտիր, բոլոր ոլորտներում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
