«Կյանքը Ձեզ հիանալի շանս է տվել». Հրանուշ Խառատյան
![]() 458 Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 19:20 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանը՝ ՀՀ իրավունքի Սարդարապատի նախաշեմին. Սահմանադրական դատարանը Ռ. Ք-ի գործը դեռ վարույթ չի վերցրել և իրավունքով՝ օրենքի ուժով կարող է չվերցնել: Կվերցնի՞, թե՞ ոչ: Վերցնելու դեպքում առնվազն վեց ամսով վերցնելու է նաև ՀՀ գործող օրենսդիր իշխանության և կառավարության վրա հանրության օբյեկտիվ ճնշումները և քննադատաությունը գլխավորապես դատական իշխանության վրա սևեռելու ծանրությունը: Գործող իշխանության մյուս երկու թևերը, մեկը մյուսի հետևից, սխալներ են անում, դատարանին վստահելու դեպքում այդ սխալների դեմ լուծումների փնտրտուքը կգնար դատարան, և դատարանը կդառնար նորմալ իշխանության հավասարակշռողը: Բայց հիմա չեն գնա, և օրենսդիր իշխանության ու կառավրության սխալների դեմ հակակշիռ չի ձևավորվի: Հրայր Թովմասյան, Դուք, ավելի քան մեզնից որևէ մեկը, լավ գիտեք դատական իշխանության կցորդայնությունը քաղաքականին կամ անձերին, սրա ողջ ներկապնակը բազմիցս հաստատվել է, այդ կցորդայնությունն է ՀՀ դեմ Եվրոպական դատարանի վճիռների հիմքում: Այդ կցորդայնությունն է դատական համակարգի այսօրվա ճգնաժամի հիմքում: Այդ կցորդայնությունն է, որ կանխարգելում է Հայաստանում գործնական բարեփոխումներ իրականացնել: Դրա հետևանքով ենք մենք փակուղիում հայտնվել: Սա Ձեր Սարդարապատի ճակատամարտն է: Կյանքը Ձեզ հիանալի շանս, ես կասեի՝ պարգև է տվել շահել Ձեր Սարդարապատի ճակատամարտը: Միայն մե՛կ, բայց շատ կարևոր, վճռորոշ ճակատամարտ: Ո՞վ է այսօրվա Մովսես Սիլիկյանը, որ կկարողանա Ձեզ համոզել, որ թմբիրի մեջ մնալ այլևս անկարելի է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
