«Պատմությունից դասեր չքաղելու հետևանքները». Էդուարդ Շարմազանով
![]() 532 Ուրբաթ, 24 մայիսի, 2019 թ., 16:45 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմությունից դասեր չքաղելու կործանարար հետևանքները. 1793-ի գրեթե այս օրերին՝ մայիսի վերջին, Ֆրանսիայում սկսվեց մի մեծ հեղափոխական, իրականում՝ ամբոխավարական շարժում, որի արդյունքում երկրում հաստատվեց Յակոբինյան դիկտատուրան: Յակոբինյան հեղափոխական կառավարման շրջանում ամեն ինչ անցավ Ռոբեսպիերի տոտալ վերահսկողության տակ: Սկսվեցին ռեպրեսիաներ ռոյալիստների և հակահեղափախականների նկատմամբ: Պատմաբանների տվյալներով՝ 25-40.000 մարդ զոհ գնաց Ռոբեսպիերի տեռորին: Անկարող լինելով լուծել պետության առջև ծառացած մարտահրավերները՝ Ռոբեսպիերն սկսեց հակահեղափախականներ փնտրել իր շրջապատում: Այդպես մահապատժի ենթարկվեց հեղափոխության առաջնորդներից մեկը՝ ժորժ Դանտոնը: Անընդհատ շարունակվող Ռոբեսպիերի տեռորն իր դեմ հանեց նույնիսկ երբեմնի դաշնակիցներին: Շարունակությունը պարզ չէ... Ռոբեսպիերն արժանացավ նույն ճակատագրին, ինչ՝ Դանտոնը: Արդյունքում՝ կորցրեց և՛ Ֆրանսիան, և՛ Ռոբեսպիերը: Հ.Գ. Հայաստանը չունի նման ռեսուրս՝ մտնելու ատելության անընդունելի պայքարի հերթական փուլի մեջ: Հ.Հ.Գ. Հայաստանը սուրբ հայրենիք է, այլ ոչ պոլիգոն, որտեղ պետք է բաժանել սևերի և սպիտակների»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
