«Հերթով ու խոնարհ պատասխան են տալու». Լևոն Բարսեղյան
![]() 328 Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 11:00 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մի բարձրաստիճանի կենսագրականով կարող եք հասկանալ, թե պետության զավթման մեքենան ինչպես է աշխատել։ Բոլորն էլ արժանավոր են՝ օրինական նշանակումներով, բոլորն էլ շնորհալի… Կացնով ու զոռով չեն ստացվել այդ պաշտոններն ու կապերը հաստատել։ Թղթերով ամեն ինչ կարգին է, ինչպես կասեր պապեն… Ու բազմապատկեք այս բուրգը մի քանի հարյուրով, կտեսնեք, որ վերջում մի կուռ ու հսկա բուրգ է ստացվում, որ տնօրինում էր ամեն ինչ՝ իշխանություն, տնտեսություն, իրավունք և, իհարկե, բոլորի ճակատագրերն այդով։ Ով համաձայն չէր, պիտի սնանկ, տնանկ, բանտում կամ գաղթական լիներ։ Իհարկե, կղժժան, կջղաձգնվեն, իրար քոմակ կլինեն, կդիմադրեն, տո կերդվեն համեստ լինել, կխաչակնքվեն ու կխոստանան հավատարիմ մնալ հաջորդներին, սարերով էլ կփախնեն, ամեն ջանք կթափեն պահպանելու ետ գցածն ու վերստանալ դիրքերը, հասարակ կենսաբանություն ու մաքրագույն բնազդ է։ Առը հա թե կկարողանան ետ տանել երկիրը։ Հերթով ու խոնարհ պատասխան են տալու, դրանց ղժղժոցներին մի նայեք։ Մանավանդ էս մեկը՝ հարմարվողականության էտալոն, կեղծիքի արդարացման կենդանի հրավառություն... Այս մտավորական ձևացող բրիգադիրներն ավելի վտանգավոր են առաջընթացի համար, քան զենքով դեմդ ելած մեկը։ Ոնց կերաք կյանքերիս լավագույն մասը...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
