«Ադրբեջանցի երկու նախարարներն անհանգիստ են ու հակասում են միմյանց». Աշոտ Ասատրյան
![]() 365 Երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ., 03:25 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի երկու նախարարներն անհանգիստ են ու հակասում են միմյանց: Նախ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուրբաթ օրը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքներին նվիրված ծառայողական խոհրդակցություն անցկացրեց ու ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակին, Հասանովն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական դիմակայությունները կարող են սրել լարվածությունը շփման գծում: Օրեր անց, արդեն ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանը հույսեր է կապում Հայաստանի ղեկավարության ողջամտության հետ: Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք հույսեր ունեն, թե Հայաստանի նոր իշխանությունը կգիտակցի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշությունը: Փաստացի՝ Ադրբեջանի երկու պետական կառույցների ղեկավարները տարբեր հայտարարություններով հակասում են միմյանց, քանի որ ռազմական ղեկավարությունն անհանգիստ է, որ Հայաստանի իշխանությունը հնարավոր է սահմանին իրավիճակը լարի, իսկ քաղաքական ղեկավարությունը հույսեր է կապում այդ նույն իշխանության հետ ու դա ընդամենը մի քանի օրերի տարբերությամբ: Չգիտեմ, թե մեկ կամ երկու օրվա ընթացքում ինչ է փոխվում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության տրամադրվածության մեջ, սակայն այն հանգամանքը, որ սրանք երկու հարթակով ակտիվ աշխատում են ու թեկուզ իրար հակասելով քարոզչություն են իրականացնում, պետք է անհանգստացնի մեզ ու հետագա աշխատանքներում առավել զգոն ու միասնական գործենք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
