Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել. պարզաբանում
![]() 376 Չորեքշաբթի, 29 մայիսի, 2019 թ., 14:10 «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հերքում․ Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցառում չի չեղարկել, աշխատանքային այցը շարունակվում է: Մի շարք լրատվամիջոցներ քիչ առաջ գրեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, չի մասնակցել պաշտոնական ճաշին և, չեղարկելով մի շարք միջոցառումներ, վերադառնում է Հայաստան։ Մասնավորապես, գրվել էր, որ վարչապետը չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը: «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որը տեղեկացրեց՝ միջոցառում չի չեղարկվել։ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վարչապետը մասնակցել է ղեկավարների համար նախատեսված պաշտոնական ճաշին, իսկ այժմ ընթանում է այցը դեսպանատուն։ Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- փոխանցեց Վլադիմիր Կարապետայնը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
