«Ստի համար վարձատրում են». Լիզա Ճաղարյան
![]() 518 Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 03:20 Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի վերնագիր կարդացի, ըստ որի՝ մեղադրյալ Քոչարյանի անձնական օգտագործման ալիքում նստել են Սաթիկ Սեյրանյանն ու էդ նույն անձնական օգտագործման ալիքի ղեկավար Հարություն Հարությունյանն ու բողոքել, թե բա՝ ԶԼՄ-ներին վարկաբեկում են։ Տիկին Սաթիկ Սեյրանյան, պրիվետռոբալիքը չեմ նայում, միայն ֆեյսբուքցիների մեկնաբանությունների միջոցով կարող եմ հետևություն անել, թե այդտեղ ինչ է կատարվում, բայց հո երբեմն բացում եմ ձեր տնօրինության տակ գտնվող կայքն ու բլոգը։ Կայքիդ ամենասիրելի հյուրն Իսագուլով Գառնիկն է, որը հայտնի է իր տեռորիստական հակումներով անցյալով և հիմա էլ առիթը բաց չի թողնում նոր իշխանությանն սպառնալու հոկտեմբերի 1-ի կրկնությամբ, բլոգդ էլ ուղղակիորեն աղբանոց եք դարձրել. Ֆեյսբուքում ինչքան հոգեկան հիվանդ կա՝ բլոգիդ մշտականներից են, կարևոր չի՝ ինչ են զառանցում, կարևորը՝ զառանցում են նոր իշխանության դեմ։ Ձեր «սկզբունքը» սա է։ Ամենաեղկելի սուտը տարածում եք, հետո նեղություն անգամ չեք քաշում հերքելու։ Նպատակն անմեղսունակին էլ է հասկանալի. պրիվետռոբականները սուտն են տարածելու, հո ճիշտը չեն տարածի։ Վերջին օրինակը. ոմն սամսոնյան գրառում է արել, որ վարչապետը Ղազախստանում չի մասնակցել ճաշին ու գործարարների հետ հանդիպմանը, էս օդից բռնած բլթոցն ափալ-թափալ դաջել եք ձեր բլոգի պատին՝ առանց ձեզ հաշիվ տալու՝ ով է էդ սամսոնյանը, ինքը հիմա Ղազախստանո՞ւմ է։ Չէ, Ղազախստանում չի, բայց շատ թունդ պրոֆեսիոնալ Սաթիկը, Ժուռնալիստների միության նախագահ սաթիկն էս բլթոցը դրել է իր բլոգում, հետո պաշտոնական լուրն է դրել, որից պարզվում է, որ ոմն սամսոնյանը ստել է։ ԲԱՅՑ պրոֆեսիոնալ Սաթիկն էդ սուտը չի ջնջում. սուտը պետք է մնա, ստի համար վարձատրում են, էդ սուտը տարածողներն էլ են վարձատրվում, հո պրոֆեսիոնալ Սաթիկը ինքզինքն ու սուտ տարածողներին վարձատրությունից չի՞ զրկելու։ Հավես չունեմ ավելի աղաղակող փաստերի մեջ խորանալու։ Ընդամենն ասեմ՝ դուք և ձեզ նմաններն են վարկաբեկում, խայտառակում, արժեզրկում լրագրությունը, հասարակությունն ընդամենն այդ փաստն է արձանագրում։ Էստեղ են ասել՝ սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
