«Շատ լուրջ հետևություններ է պետք անել այս իրավիճակը հաղթահարելու համար». Նորայր Նորիկյան
![]() 433 Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 17:45 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղե՛րք, չգիտեմ, թե Դուք կոռուպցիայի դեմ պայքար ասելով ի՞նչ եք հասկանում, կա՛մ ինչպե՞ս եք պայքարում, կամ օրը մի քանի ժամ տարբեր հարթակներից ի՞նչ եք խոսում օրինականությունից և իրավական պետության կայացման անհրաժեշտությունից, բայց ինձ համար ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կողմից կայացված որոշումը լակմուսի թուղթ էր՝ վերջնականապես հասկանալու համար Ռուսաստանի դիրքորոշումը մեր երկրում իրականացվող գործընթացների վերաբերյալ: Չգիտեմ, թե ինչպես կկարգավորեք Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունները, որն իսկապես լուրջ խնդիր է, քանի որ ինքս նույնպես վստահ եմ, և վերջին մեկ տարվա մեջ մի քանի անգամ նշել եմ, որ անհրաժեշտ է վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները, բայց մի բան չհարցնել չեմ կարող. Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում տիրող այս փնթիության համար ո՞վ պետք է պատասխան տա: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք ոչ միայն կարողանում են խուսափել քննությունից, այլև հայտնվել երկրի սահմաններից դուրս, մի բան էլ վայելել այդ պետությունների բարեհաճությունը: Տղե՛րք, շատ լուրջ հետևություններ է պետք անել այս իրավիճակը հաղթահարելու համար: Կոռուպցիայի դեմ կիսապայքար չի լինում. կա՛մ մինչև վերջ պայքարում ես, կա՛մ կարմիր գիծ ես քաշում անցյալի վրա ու սկսում նոր էջից...»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
