Լոգարանում հայտնաբերվել է 12-ամյա երեխայի դին

Հունիսի 4-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի (ՀԱԲ) կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ.Մ.-ի (սեփականատեր) բնակարանի լոգասենյակի դուռը բացվել է քաղաքացիների ուժերով. ներսում՝ անգիտակից ընկած է եղել Ա.Պ.-ն, ով տեղափոխվել է հյուրասենյակ:
Ժամը 16:44-ին շտապօգնության բժիշկը արձանագրել է Ա.Պ.-ի մահը (Արցախի Հանրապետության քաղաքացի, ծնված 2007 թ.):
ՀԱԲ կրտսեր հրահանգիչը համապատասխան հոգեբանական աջակցություն է ցուցաբերել երեխայի՝ դեպքի վայրում գտնվող ուսուցչուհիներին և համադասարանցուն (ԱՀ քաղաքացիներ):

Մեկ անձ ձերբակալվել է
114Երեկ, 15:42
Երևանում կրակոցներ են հնչել
103Երեկ, 15:18
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կան վիրավորներ (տեսանյութ)
117Երեկ, 10:00
9 տարեկան երեխա է վրաերթի ենթարկվել
13519.06.2026, 13:00
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել
26919.06.2026, 11:21
«Վաղը որոնողական աշխատանքները կշարունակվեն նաև ափամերձ տարածքներում, միացեք». Հենրի Հովսեփյան
11818.06.2026, 23:06
Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել՝ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով (տեսանյութ)
26218.06.2026, 11:42
Բաքվի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
22618.06.2026, 11:23