«Սթափվելու ժամանակն ա, գժուկնե՛ր». Սուրեն Սահակյան
![]() 265 Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 20:10 «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի տարուց ավել ա, ինչ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ որպես մեծ լավություն են ներկայացնում էն, որ մի տարի առաջ արյուն չթափվեց ու որպես տիեզերական անարդարություն, որ դա չի գնահատվում ու փոխարենը վիրավորանքներ են ստանում։ Ինձ թվում ա՝ էդ թեզը շահարկողներին մի պահ թվացել ա, թե ապրիլի 23-ի համաժողովրդական ուրախությունը, ծափն ու ծիծաղը ոչ թե իրենց հեռանալուց էր, այլ որ էնքան բարի են գտնվել, որ արյուններս փողոցներում չեն թափել։ Նրանց, գուցե, իրոք թվացել ա, թե 20 տարի երկիրը կեղեքելուց հետո շնորհակալ ենք լինելու, որ անարյուն են հեռացել, գլխներիս դնենք ու ման տանք տեսարժան վայրերով։ Իսկ գուցե մտածել են, թե վեհ արժեքների կրողնե՞ր են… գուցե մի պահ իրենց թույլ են տվել նեղ շրջապատներում դրանով հպարտանա՞լ։ Իրականությունն էն ա, որ հանրության էդ թերմացքը չի մերժել արյունը, ավելին՝ 10 տարի օգտվել են էդ արյունից, փող աշխատել դրա վրա, բյուջե լափել, թոռներին ապահովել այլոց երեխեքի հաշվին։ Ես ուզում եմ դրանց հիշեցնել, որ համբերությունն անսպառ չի։ Քանի դեռ իրենց զզվելի անցյալը դեմները դնելը մարդիկ առաջնային հարց չեն համարում, պետք չի սադրել։ Ի՞նչ արյուն թափել, արա... Էնքան մարդ եք, որ կարող էիք ու չարեցի՞ք։ Բա մի հատ բախտներդ փորձեիք, էլի… Սթափվելու ժամանակն ա, գժուկնե՛ր»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
