«Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկը խոսում է Հայաստանի «սադրանքների» մասին». Վարդան Ոսկանյան
![]() 356 Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 04:25 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չափազանց ուշագրավ է, որ հունիսի 7-ին Նախիջևանում մեկնարկող «Անխախտ եղբայրություն» անվանումով ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունների համար փորձ է կատարվում ապահովել նաև անհրաժեշտ քարոզչական օժանդակություն, ինչը պարունակում է որոշակի անհանգստացնող տարրեր։ Թուրքական աղբյուրի վրա հղմամաբ, Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տխրահռչակ ռեսուրսներից մեկը խոսում է Հայաստանի՝ իբր աջակցությամբ Իգդիրում և Նախիջևանում «Քրդստանի բանվորական կուսակցության» մարտիկների կողմից «սադրանքների» մասին։ Երևանին է մեղսագրվում, մասնավորապես, Թուրքիայի և Նախիջևանի միջև Դիլուջու սահմանային անցակետում այս տարվա մայիսի կեսերին գազ տեղափոխող ադրբեջանական բեռնատարի վրա անհայտ անձանց կողմից հրազենային կրակ բացելը, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է և սուտ։ Հաշվի առնելով վերնոշյալը, կարծում եմ՝ այս օրերին գերակտիվ աշխատանք է պահանջվում թե՛ Ադրբեջանին դիմակայող հայաստանյան քարոզչության համար պատասխանատու մարմիններից և թե՛ այլ պատկան կառույցներից։ Մասնավորապես, հաշվի առնելով Նախիջևանում առկա համատեղ շահերը, Հայաստանը կարող է դիվանագիտական որևէ մակարդակում խնդրի վերաբերյալ խորհրդակցություններ նախաձեռնել Ռուսաստանի և Իրանի հետ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
