«Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելուն». Աշոտ Ասատրյան
![]() 214 Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 16:45 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կարող է այնպիսի պահ ստեղծվել, երբ Ադրբեջանը կկրկնի ապրիլյան մարտերը». ադրբեջանցի պատգամավոր: Սա է ձեր նշած կիրթ մարդու ղեկավարած երկրի պատգամավորների խաղաղության բանաձևը: Ադրբեջանցի պատգամավորներն առիթը բաց չեն թողնում պատերազմական կոչերով հանդես գալու, իսկ ժողովրդին էլ տրամադրում են, որ հենց Ալիևն է այն եզակին, ով կարող է իրենց համար գրավել Արցախը: Մասնավորապես, Ժողովրդավարական լուսավորության կուսակցության փոխնախագահ Էլշան Մուսաևը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի բոլոր հետևորդները համոզված են, որ նա Ադրբեջանի պատմության մեջ կմտնի, որպես Ղարաբաղը վերադարձնող առաջնորդ: Օրեր առաջ էլ մեկ այլ պատգամավոր կոչ էր արել ադրբեջանցի դիպուկահարներին առաջնագծում ոչնչացնել Փաշինյանին ու Տոնոյանին, ճիշտ ա ժամեր անց հերքեց այդ հայտարարությունը շատ վատ արդարացումով, բայց միևնույնն է Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելու գործին: Սրանց նման մարդասպան ահաբեկիչների հետ նորմալ բանակցությունն ընդունվում է որպես թուլություն: Դա է հիմնական պառճառը, որ Հայաստանին մեղադրում են Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելու մեջ, որի հիման վրա սկսում են իրենց միջազգային քարոզչությունը: Իսկ տեղեկատվական հարթակում մենք նստած ենք հերքումների և արդարացումների վրա՝ հակահարված տալու փոխարեն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
