«Նախկին դաշնակ չի լինում». Լիզա Ճաղարյան
![]() 504 Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 18:05 Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակ Հովիկ Աղազարյանը (չասեք՝ հիմա ՔՊ-ական է, որովհետև իմ խորին համոզմամբ՝ նախկին դաշնակ չի լինում) հարցազրույց է տվել ոչ անհայտ Բաբուխի թերթին (երևի հարազատ միջավայր է, հակառակ դեպքում՝ իրեն հարգող մարդն այդ թերթի էջերում կամովին չէր հայտնվի) և, բնականաբար, բլթացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ Ինչո՞ւ բնականաբար։ Որովհետև, նախ, ինչպես ասացի՝ նախկին դաշնակ չի լինում, իսկ եթե դաշնակ ես, քո կյանքի իմաստն առաջին նախագահի դեմ բլթացնելն է, երկրորդ՝ բա էլ ինչո՞ւ պետք է Բաբուխի թերթի ուշադրությանն արժանանար։ Բայց, անկեղծ ասած, ինձ Հովիկ Աղազարյանի բլթոցը շատ քիչ է հետաքրքրում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծումից ի վեր ամենաշատը միշտ զարմացել եմ, թե ոնց է էս մարդը հայտնվել էս կուսակցությունում և ինչու, ու էդպես էլ չեմ հասկացել մինչ օրս։ Բայց դե՝ սա էլ հեչ։ Դաշնակ Հովիկի «հայտնությունն» այս կուսակցությունում միակ բանը չի, ցավոք, որ ինձ զարմացնում է, լիքը զարմանքի առիթներ ու պատճառներ կան։ Ու սրան չեմ էլ ուզում հարցնել՝ բա քո ներկա կուսակցության փաստացի լիդերն ինչ գործ ուներ 2008-ին այն Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որին քո անսահման համեստ ուղեղով պատրաստվում ես դատել (ընկեր Հովիկի ախորժակին նայեք)։ Հարցս քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող և ինքնագոհությունից իրականության զգացումը դեռևս իսպառ չկորցրած ՔՊ-ականներին կամ իմքայլականներին եմ ուղղում. փաստորեն՝ ուզում եք «հպարտ» մենության ծոցում իրականացնել ձեր «շլացուցիչ» հաղթանակները։ Էդ էլ է տարբերակ. բախտներդ փորձեք։ Մի տարբերակ էլ կա՝ ձեր կուսակիցների հետ լիկբեզ անցկացրեք ժամանակ առ ժամանակ։ Դեռ ուշ չէ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
