Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Լիլիթ Մակունցը` Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին

Լիլիթ Մակունցը` Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին
458
Ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ., 16:10

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը, լրագրողների հետ զրույցում նշել է. «Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված խմբակցությունում, այոʹ, որոշակի մտահոգություններ և անհանգստություններ հնչել են: Հնչել է մտահոգություն հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո (դատարանների մուտքերն արգելափակելու ակցիան), որը տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այդ համատեքստում էին հնչել այդ մտահոգությունները»: Նա հավաստիացրել է, որ դրանք հրաժարականի կոչի չեն վերածվել: