«Վանոյից մինչև Օսիպյան». Արտակ Գալստյան
![]() 941 Շաբաթ, 08 հունիսի, 2019 թ., 19:50 Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանոյից մինչև Օսիպյան... Երկրում հնչում են բռնության կոչեր և զինված հեղաշրջում կատարելու փորձի մասին լուրեր: Փողոցները և ճանապարհային նշանները ներկվում են «սուտի Նիկոլ» գրառումներով, փաստացի գույքային վնաս է հասցվում պետությանը: Բախումներ են տեղի ունենում Սորոսի գրասենյակի դիմաց: Ծեծեցին ՀԱԿ ակտիվիստին: Որոշ քաղաքական գործիչներ, արհամարհելով ՀՀ օրենսդրությունը և իշխանությանը, քրեական հանցանքը վեր ածեցին Ֆլեշմոբի և հայտարարեցին, որ իրենք են ծեծել: Ամեն օր հանրապետության տարբեր անկյուններից լսվում են՝ պայթյունների, սպանությունների և այլ ծանր հանցագործությունների մասին լուրեր: Վարչապետը կոշտ հանձնարարականներ տվեց ուժայիններին: Օսիպյանն սկսեց օպերատիվ գործողություններ և թմբկահարեց արդյունքների մասին՝ 5 հատ հարբած վարորդ, 5 հատ հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենա, վարչական տույժեր, մգեցված ապակիներ, ԱՊՊԱ-ի բացակայություն, դռիկներով մեքենաներ, բարձր երաժշտություն՝ կատարող անձինք վնասազերծվել են, օպերատիվ գործողությունները կլինեն շարունակական: Երեկ՝ ուշ երեկոյան, հրկիզեցին «իշխող» Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբներից մեկի պետի ավտոմեքենան ու բնակարանը: Նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին հաջողվեց ընդամենը երկու ամսվա ընթացքում, պատերազմող երկրում, վերաբացել փակված ոստիկանական բաժանմունքները, զինաթափել վայ ֆիդայիներին, հավաքել գրեթե բոլոր զենքերը, վերացնել թիկնապահներով շրջողներին, կարգ ու կանոն հաստատել երկրում՝ այն դարձնելով անվտանգ ՀՀ օրինապաշտ քաղաքացու համար: Օսիպյանին սրա 10%-ը չի հաջողվում՝ արդեն մեկ տարուց ավելի: Հարց՝ ինչո՞ւ: Փորձեմ պատասխանել Օսիպյանի փոխարեն. |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
