«Այդ հիմարագույն քննարկումը մեր հանրության վզին փաթաթել են «խաղաղասիրական» կազմակերպությունները». Կարեն Վրթանեսյան
![]() 470 Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 11:15 Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրենքն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր 2017թ․ հուլիսին։ Օրենքի անունն է՝ «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով դիմագրավելու մասին» (Countering America’s Adversaries Through Sanctions Act)։ Այսինքն՝ ամերիկացիները պաշտոնական մակարդակով Ռուսաստանին հակառակորդ են անվանում, բացարձակապես չքաշվելով դրանից, այն դեպքում, որ այդ երկու երկրներն ուղիղ մարտական գործողություններ իրար դեմ չեն վարում։ Իսկ մենք, առնվազն 28 տարի պատերազմի մեջ լինելով Ադրբեջանի հետ, դեռ քննարկում ենք՝ «ինչպե՞ս է ճիշտ անվանել Ադրբեջանին՝ թշնամի, թե՞ հակառակորդ, իսկ գուցե՞ ավելի մեղմ մի անվանում գտնենք, թե չէ գիտե՞ք՝ մի տեսակ քաղաքակիրթ չէ այդպես ուղիղ թշնամի-հակառակորդ անվանելը»։ Ամենազավեշտալին այն է, որ այդ հիմարագույն քննարկումը մեր հանրության վզին փաթաթել են «խաղաղասիրական» կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման զգալի մասն ԱՄՆ-ից է։ Ամերիկացիներին կարելի է ում ուզեն թշնամի հռչակել, իսկ մեզ՝ ունենալով իրական թշնամի, որը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով խոսում է մեր երկիրը գրավելու մասին, որը մեր զինվորականներին ու խաղաղ բնակիչներին է սպանում, մեզ համարյա թե համոզել են, որ պիտի ամաչենք թշնամուն «թշնամի» անվանելուց»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
